Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Ինչպես կառավարել երազները

Ինչպես կառավարել երազները

Ամերիկացի գիտնականները սարք են ստեղծել, որի օգնությամբ մարդը կարող է կառավարել իր երազները:

 

Աչքերի համար հատուկ դիմակը, որ ստեղծել են Դունկան Ֆրեյզիերը և Սթիվ ՄաքԳիգանը, հետևում է աչքերի շարժումներին ներկառուցված արագաչափի օգնությամբ: Սարքը որոշում է արագ քնի փուլի սկիզբը, որից հետո դրա լուսադիոդներն սկսում են  որոշակի հաջորդականությամբ լուսային ազդակներ արձակել: Պարբերաբար լուսարձակումները հնարավորություն են տալիս քնած ժամանակ կառավարել կենտրոնական նյարդային համակարգը: Ուղեղը լուսային նախշերը ընդունում է որպես պատրանքներ և, վերահսկելով գիտակցությունը, ձևավորում է երազները:

 

Ինչպես կարծում են գիտնականները, բացի ուղղակի նշանակությունից, դիմակը կարող է կիրառվել նաև աչքերի շուրջբոլորի կնճիռները հարթելու, ինչպես նաև ուշադրության խանգարումները շտկելու նպատակով:

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ